5795 դիտում
08:33 04-07-2018
Հայաստանը փորձում է գրավել ամերիկացի զբոսաշրջիկներին. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում անցնող Հայաստանին նվիրված Սմիթսոնյան հաստատության փառատոնը լավ առիթ է Հայաստանը ներկայացնելու նաև պոտենցիալ զբոսաշրջիկներին, [url=https://www.amerikayidzayn.com/a/4465509.html]«Ամերիկայի ձայն»[/url]-ին պատմում են Հայաստանում զբոսաշրջության զարգացման պատասխանատուները.
«Առհասարակ, լավ մեկնարկ է ամերիկացիներին, նաև այստեղ գտնվող օտարերկրացիներին ներկայացնելու Հայաստանը և հետաքրքրություն առաջացնելու Հայաստանի հանդեպ», - նշում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:
Արա Խզմալյանի խոսքով, կարևորը, որ Վաշինգտոնում անցնող փառատոնն ինչպես նաև «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը ճիշտ օգտագործվի երկրի ներսում զբոսաշրջության զարգացման համար.
«Հայաստանը միայն թանգարան չէ բաց երկնքի տակ: Հայաստանն այսօր ունի նոր դիմագիծ, շատ ավելի հարուստ զբոսաշրջային գունապնակով է հանդես գալիս: Հայաստանն ունի ժամանակակից կյանք: Երևանը եռում է երիտասարդներով և երիտասարդական կյանքով»:
Հենց այդ նոր Հայաստանն է ԱՄՆ-ում ներկայացրել զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, ով Նյու Յորքում, Բոստոնում և Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել Միացյալ Նահանգների զբոսաշրջության ոլորտում աշխատող գործակալությունների և լրատվամիջոցների հետ.
«Ունենք արդեն շատ կոնկրետ ռազմավարական բնույթի պայմանավորվածություններ, օրինակ, Հայաստանի զբոսաշրջային գրասենյակի հիմնում ԱՄՆ-ում, գործարարների հետ պայմանավորվածություններ՝ ամերիկյան տուրիստական գործակալների ճանաչողական այց կազմակերպելու Հայաստան, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա աշնանը»:
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով, Միացյալ Նահանգներում իր հանդիպումները ցույց տվեցին, որ չնայած աշխարհին Հայաստանը ներկայացնելու Սփյուռքի ջանքերին, Հայաստանի մասին արտերկրի հանրությանն իրազեկելու կարիքը մեծ է: Առավել ևս, որ այսօրվա Հայաստանը կարող է հանդես գալ որպես զբոսաշրջության համար գրավիչ և ապահով ուղղություն.
«Մի երկիր, որտեղ տեղի է ունեցել ամիսներ առաջ հեղափոխություն, սակայն, այդ հեղափոխությունը եղել է ամենաժողովրդավար, ամենա ոչ բռնի եղանակով, որ հնարավոր է»:
Նմանատիպ նյութեր
22467 դիտում
13:42 08-11-2017
Հայտնի է, թե որ քաղաքն է 2017-ին աշխարհում ամենաշատը գրավել զբոսաշրջիկներին
4102 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
7856 դիտում
09:28 05-05-2018
Ամերիկացի փորձագետների գնահատականը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1399 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1051 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1351 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը