Հայտնի է, թե որ քաղաքն է 2017-ին աշխարհում ամենաշատը գրավել զբոսաշրջիկներին
Euromonitor International հետազոտական ընկերությունը զեկույց է հրապարակել, որում ներկայացված են այն քաղաքները, որոնք ամենաշատն են գրավում զբոսաշրջիկներին։
Պատվավոր առաջին հորիզոնականում է հայտնվել Հոնգկոնգը։ Այս տարի Հոնգկոնգ է այցելել 25.7 միլիոն զբոսաշրջիկ։
Երկրորդ տեղում Բանգկոկն է, ուր 2017-ին այցելել է 23,3 մլն զբոսաշրջիկ։
Երրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը /19.8 մլն/։
Տասնյակը եզրափակում են Սինգապուրը, Մակաոն, Դուբայը, Փարիզը, Նյու Յորքը, Ժենժչենը և Կուալա-Լումպուրը։