6342 դիտում
20:19 01-07-2018
Հոնկոնգը Չինաստանին վերադարձնելու 21-ամյակն ուղեկցվել է հակակառավարական երթերով
Հոնկոնգում նշում են քաղաքի Չինաստանի իրավասության տակ վերադարձի 21-րդ տարեդարձը: Տոնակատարությունները սկսվել են Չինաստանի և Հոնկոնգի դրոշների բարձրացմամբ և օրհներգով: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/07/01/hong-kong-china-anniversary]euronews[/url]-ը։
Հոնկոնգի ինքնավարության ղեկավար Կերի Լամը հայտարարել է, որ «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը, որով Հոնկոնգը դարձել է Չինաստանի մասը, մնում է անփոփոխ:
Նա նաև զգուշացրել է, որ իր կառավարությունը չի հանդուրժի Հոնկոնգում «հակա-չինական գործողություններ»: Վերջին տարիներին Պեկինը մտահոգություն է հայտնել արմատական երիտասարդական շարժման ակտիվացման կապակցությամբ, որը պաշտպանում է Հոնկոնգի ինքնորոշման իրավունքը:
Կիրակի օրը, պաշտոնական արարողության ավարտից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ, ելույթներ ունենալով Պեկինի ազդեցության ամրապնդման դեմ: Ցուցարարների կարծիքով, ի հակադրություն «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի, ինքնավարության վարչակազմը ներդնում է միակուսակցական կառավարում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4062 դիտում
13:43 11-02-2015
Իրանում ցուցադրական երթերով նշում են Իսլամական հեղափոխության 36-րդ տարեդարձը
1829 դիտում
20:15 01-07-2015
Հոնկոնգը՝ 1960-ականներին. ֆոտոշարք
2795 դիտում
22:53 04-09-2019
Հոնկոնգը մտադիր է չեղարկել բողոքի համատարած ցույցերի պատճառ դարձած օրինագիծը
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները