Իրանում ցուցադրական երթերով նշում են Իսլամական հեղափոխության 36-րդ տարեդարձը
Իրանում այսօր Իսլամական հեղափոխության 36-րդ տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր երթեր են անցկացվում:
Իրանի պետական IRINN հեռուստաալիքը հաղորդել է,որ հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուսր եկել Իրանի տարբեր քաղաքաների փողոցներ, ովքեր պաստառներ են բարձրացրել՝ Փալավիի մենապետական ռեժիմին վերջ դրած Իսլամական հեղափոխությանը աջակցող կարգախոսներով:
Բացի այդ,իրանցիները հակաամերիկյան և հակաիսրայելական պաստառներ են բարձրացրել և կոչ անում հանել Իրանի դեմ կիրառվող միջքազգային պատժամիջոցները:
Ցույցերին մասնակցում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ: