211652_close_icon
views-count123245 դիտում article-date 15:32 01-07-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրշեջների, քաղաքացիների և զինվորների ուղղությամբ, ովքեր կատարում էին հրդեհաշիջման աշխատանքներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, այլ նաև զինվորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջները, քաղաքացիներն ու զինվորները պայքարում են կրակի տարածման դեմ, հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրդեհաշիջման աշխատանքները կատարողների ուղղությամբ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզում է՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունեցել է, թե ոչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր