211652_close_icon
views-count20426 դիտում article-date 11:01 30-06-2018

«Գյալմա»․ լեզվական սայթաքու՞մ, թե՞ մտածողություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի լրատվամիջոցների թոփ լուրն այս օրերին ոչ թե հերթական բացահայտումը, ձերբակալությունը կամ աննախադեպ ներդրումներն էին, այլ Արցախի խորհրդարանի երկու պատգամավորների` բոլորովին էլ ոչ քաղաքական լեզվակռիվն էր: Այո, լեզվակռիվ, որովհետև պատգամավորներ Հայկ Խանումյանն ու Ժաննա Գալստյանը` հատկապես վերջինս, պարզապես հայհոյում էին միմյանց: Հայհոյանքներին թերևս չանդրադառնանք, ինչպես ասում են հեռուստալրագրողները` բառապաշարը եթերային չէ, լեզվակռվի բովանդակությանն ու պատճառներին էլ եկեք չանդրադառնանք, դե, խորհրդարան է, ամեն ինչ էլ լինում է: Սակայն մի դրվագ կա, որին դժվար է չանդրադառնալ: Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ոսկե արծիվ» մեդալակիր, երկար տարիներ Ստեփանակերտի` Վահրամ Փափազյանի անվան թատրոնում դերասանական կարիերա ունեցած Ժաննա Գալստյանը Խանումյանին բնութագրել է` «գյալմա»: Երևի թե չհասկացաք, բնական է, բառը թուրքերեն է` ադրբեջաներեն և նշանակում է եկվոր: [img]http://st0.shamshyan.com/editor/068071200153034178010656.jpg[/img] Այո, Արցախի խորհրդարանի պատգամավորի համար ծնունդով Տավուշից և ազգությամբ հայ մեկ այլ պատգամավոր եկվոր է: Չէ, բոլորս էլ գիտենք, որ հայերիս մեջ տեղային շովինիզմի որոշակի դրսևորումներ կան` երբեմն հումորային, երբեմն կոպիտ, բոլորս էլ գիտենք, որ Արցախում ասում են հայաստանցիներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ասում են ղարաբաղցիներ, բայց բանը չի հասնում թշնամու բառապաշարին: Այստեղ խնդիրը բոլորովին էլ այս պատգամավորների անձերը չեն, այլ հարցը, թե ինչպես ստացվեց, որ ծնունդով իջևանցին Արցախում կարող է «գյալմա» լինել, արդյոք սա մտածողությու՞ն է, թե՞, այնուամենայնիվ, լեզվական վրիպակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր