211652_close_icon
views-count2448 դիտում article-date 10:11 28-12-2016

Լեզվական դրսևորումները բացահայտում են անլիարժեքության բարդույթը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս մի հետազոտություն կարդացի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես են տարբեր լեզվական դրսևորումները բացահայտում անլիարժեքության բարդույթը։ Օրինակ՝ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը պարտադրված չէ շեշտել իր միջազգային կարգավիճակը՝ առանց այդ էլ պարզ է։ Բայց երրորդական քաղաքի կամ երկրորդական երկրի օդանավակայանը դա անպայման հպարտորեն նշում է։ Կամ՝ Հարվարդը, երբ առաջարկում է իր ուսումնական ծրագրերը, գովազդում չի նշի, որ այն «էլիտար» բուհ է։ Բայց նույն Միացյալ Նահանգներում կան բուհեր, որոնց անունն այնքան «բարձր ու վսեմ» չի հնչում, որ նրանք չգովազդեն իրենց «էլիտարությունը»։ Ճիշտ նույն ձևով կարելի է օրինակ բերել Հայաստանի իրականությունից, եթե Մարզահամերգային համալիրում համերգ տա Շարլ Ազնավուրը, դժվար թե ազդագրում նշվի, որ նա «շանսոնի լեգենդ է»։ Բայց եթե Ռուսաստանից գա «կալանավայրի պոետիկան» գովազդող որևէ երգիչ, շատ հնարավոր է, դր նրան «ռուսական շանսոնի լեգենդ» անվանեն»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր