211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Շողակաթ բնակավայրից «Ճամբարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 1 անչափահաս

views-count2800 դիտում article-date 10:56 14-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ բնակավայրի տներից մեկից շմոլ գազի հավանական արտահոսքից «Թունավորում» ախտորոշմամբ «Ճամբարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներ են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ելենա Դ․-ն, 69-ամյա Սուսաննա Լ․-ն, 7-ամյա Նարեկ Լ․-ն և 36-ամյա Արտակ Լ․-ն։

Ճամբարակի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում, նշված հացեում վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է և որոշ ժամանակ անց հետազոտություն անցնելու, ինչպես նաև բուժօգնություն ստանալու նպատակով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է «Թունավորում շմոլ գազից»։

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր