211652_close_icon
views-count5889 դիտում article-date 23:16 26-07-2017

Բալթիկ երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ

Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Տեղեկացնում է Լատվիայի նախագահի մամուլի [url=http://www.president.lv/pk/content/?cat_id=605&art_id=25099]ծառայությունը[/url]: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության բնագավառի իրադրությունը, ռազմավարական համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ սպառնալիքները կիբեռտարածությունում եւ տեղեկատվական տարածությունում»,- նշված է Լատվիայի նախագահի պաշտոնական կայքում: «Այս տարի իրականացվել է ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված պատմական որոշումը՝ Բալթիկ երկրներում և Լեհաստանում տեղկայվել են ՆԱՏՕ-ի ուժերի բազմազգ գումարտակը: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ին և բոլոր դաշնակիցներին համերաշխության և միասնականության համար այս հարցում: Լատվիան լուրջ է վերաբերվում ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած իր պարտավորություններին և իր անվտանգությանը, և շարունակում է միջոցներ ներդնել ազգային պաշտպանության մեջ: Դա հիմնարար նշանակություն ունի մեր դաշնակիցների, այդ թվում ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի հետ գործակցության հետագա խորացման համար»,; ընդգծել է Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը:

Նմանատիպ նյութեր