211652_close_icon

Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ ցամաքային հատվածի սահմանազատումը

views-count1066 դիտում article-date 21:20 12-11-2025
Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ սահմանի ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը։

«Լուրջ ուշադրություն ենք հատկացնում ուկրաինական հատվածում պետական ​​սահմանի սահմանազատումը շարունակելուն։ Այսօրվա դրությամբ մենք կատարել ենք ամբողջ ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները»,- Մոլոստովի խոսքերն է մեջբերել ԲելՏԱ պետական ​​լրատվական գործակալությունը։

Նա հավելել է, որ մնացել է միայն սահմանի ջրային հատվածը, որն անցնում է Դնեպր և Սոժ գետերով:
 

Նմանատիպ նյութեր