Գերմանիայի հավաքական. Մենք արժանի էինք, որ դուրս թռանք
Գերմանիայի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում Հարավային Կորեային [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/27/1099512/]պարտվելուց[/url] (0:2) և մրցաշարից դուրս մնալուց հետո դիմել է իր երկրպագուներին:
«Սիրելի երկրպագուներ: Մենք հիասթափված նույնքան, որքան՝ դուք: Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում ընդամենը չորս տարին մեկ անգամ, և մենք մեծ ծրագրեր էինք կազմել: Ցավում ենք, որ աշխարհի չեմպիոնների ոչ հարիր խաղ ցուցադրեցինք: Որքան էլ ցավալի լինի պարտությունը, մենք դրան արժանի էինք:
Ձեր աջակցությունը հիանալի էր ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ մարզադաշտերում: 2014-ին մենք Ռիոյում միասին տոնեցինք չեմպիոնությունը: Սակայն սպորտում տեղ կա նաև պարտություններին և մրցակցի գերազանցությանը:
Մենք շնորհավորում ենք Շվեդիային և Մեքսիկային փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ, իսկ Հարավային Կորեային՝ երեկվա հաղթանակի: Շնորհակալությունը Ռուսաստանին հյուրընկալության համար», նշված է հավաքականի պաշտոնական հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Liebe Fans!
— Die Mannschaft (@DFB_Team) June 28, 2018
Wir sind genauso enttäuscht wie Ihr! Eine WM ist nur alle vier Jahre, und wir hatten uns so viel vorgenommen. Es tut uns leid, dass wir nicht wie Weltmeister gespielt haben. Daher sind wir auch verdient ausgeschieden, so bitter es ist. (1/3) pic.twitter.com/1eh7G6LxBx



