Վանաձորցիների դիմումը դրական արձագանք գտավ․ Վանաձորի N 26 հիմնական դպրոցը չի փակվի
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 19-ի «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 1330-Ա որոշումը, որն ուժի մեջ էր մտել 2018 թվականի հունիսի 1-ին:
Ըստ հիմնավորման՝ կառավարությունն այս որոշումն ընդունում է՝ հաշվի առնելով բնակիչների դժգոհություններն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարին ուղղված դիմումը: