2639 դիտում
20:27 20-03-2015
Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են
Նոր Նորք վարչական շրջանի Գ. Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցի և Լոռու մարզի Վահագնաձորի միջնակարգ դպրոցի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում 5-օրյա այցով Երևանում են հյուրընկալվել Վահագնաձորի դպրոցի աշակերտներն ու մանկավարժները: Աշխատանքային և ժամանցային հետաքրքիր ծրագրի շրջանակներում դպրոցները բարեկամության կամուրջ ձգեցին Երևանի Նոր Նորք և Լոռու մարզի Վահագնաձոր շրջանների միջև:
Հերթական անմոռաց օրը առավել ուշագրավ դարձավ «Հմուտ, հանճարեղ լոռեցին» խորագրով միջոցառմամբ, որին ներկա էին Վահագնաձորի դպրոցի աշակերտներն ու մանկավարժները, Նոր Նորքի հոգևոր հովիվ տեր Նորայր քահանա Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Հայաստանի գրողների միության անդամներ Վաչագան Սարգսյանն ու Լիպարիտ Սարգսյանը, անվանի այլ գործիչներ և պաշտոնատար անձիք:
Նորնորքեցի դպրոցականները նորովի բացահայտեցին Թումանյան մարդուն, ստեղծագործողին, գրական, ազգային և հասարակական գործչին: Հյուրերը արժևորելով երկու դպրոցների միջև ձևավորվող համագործակցության նշանակությունը` մաղթեցին, որ այն հաստատուն ու հարատև լինի` ի նպաստ նոր սերնդի կրթության ու դաստիարակության:
Նմանատիպ նյութեր
15234 դիտում
09:20 19-07-2017
Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
919 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում