211652_close_icon
views-count4550 դիտում article-date 09:42 09-07-2016

Որդի Խաչատուրովի նշանակումը բացասական արձագանք գտավ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հինգշաբթի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն առումով, որ այդ երիտասարդ զինվորականը մինչ այժմ հայտնի է եղել որպես խիստ բացասական համարում ունեցող սպա թե՛ պաշտպանության համակարգում, թե՛ հասարակական-քաղաական շրջանակներում: Հա հայտնի է որպես անվերահսկելի զինվորական, քանի որ վայելել է հոր՝ ՊՆ-ում երկրորդ մարդու լիակատար ու բազմակողմանի հովանավորությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր