211652_close_icon
views-count341576 դիտում article-date 11:56 28-06-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ավտոմեքենայից աղբ նետող վարորդին հորդորում է, որ իր նետած աղբը փողոցից տեղափոխի

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս չծխեն և աղբ չնետեն դուրս: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: Վ. Օսիպյանը, իջնելով ծառայողական ավտոմեքենայից, մոտենում է օրինախախտ վարորդին և հորդորում, որպեսզի նա իր նետած աղբը փողոցից վերցնի և տեղափոխի աղբարկղ: Վարորդը գլխիկոր հեռացնում է իր նետած աղբը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ ոստիկանապետը իր ծառայողական ավտոմեքենայով եղել է առանց թիկնապահների: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ նշված դեպքից և հորդորում է վարորդներին, որպեսզի նրանք նման քայլ չանեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր