211652_close_icon
views-count3931 դիտում article-date 10:57 28-06-2018

Ինչի՞ն է վերաբերել կառավարության արտահերթ նիստի փակ հարցը. փողի՞ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախօ­րեին արտահերթ նիստ է անց­կացրել, որի օրակարգի երկու հարցերից մեկը եղել է փակ ռե­ժիմով քննարկման, իսկ զեկու­ցողը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ինչն է եղել հարցը, բնականաբար, պարզ չէ, սակայն ենթադրելի է, որ խոսքը վերաբերել է փողին: Հարցն այն է, թե ինչ համա­տեքստում՝ փողի բացակայու­թյա՞ն, թե՞ ֆինանսական որևէ վերաբաշխման, որի հասցեականությունը պահանջում է գաղտնիություն, քանի որ առնչվում է անվտանգության և պաշտպանության հարցերին: Հայաստանում իրավական գործընթացները, իրավապահների ակտիվ աշխատանքը որոշակիորեն անուշադրության են մատնել պետության համար կարևորագույն ֆունկ­ցիոնալ նշանակության, մաս­նավորապես՝ տնտեսության կենսագործունեության հարցե­րը: Կենտրոնական բանկը, իհարկե, նախօրեին արձա­նագրեց, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտե­սության ակտիվությունը եղել է սպասվածից ավելին: Սակայն հարց է առաջանում, թե ո՞րն էր սպասվածը: Բայց սպասվածից բացի, կա նաև հարաճուն մարտահրավերների խնդիրը, քանի որ Ադրբեջանը ակնհայ­տորեն, այսպես ասած, «տեմպ» է հաղորդել, և այստեղ, իհար­կե, Հայաստանն իրավունք չու­նի հետ մնալու, հետևաբար ու­նի անընդհատ ավելացնելու անհրաժեշտություն: Խնդիրն այստեղ այն չէ, որ հետ մնալու դեպքում Ադրբեջանն անպայմանորեն անցնե­լու է ռազմական գործողու­թյունների: Դա չափազանց բարդ և բազմաշերտ հարց է, ու բոլորն են, թերևս, հասկանում, որ պատերազմի ու խաղաղության խնդիրը հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ գլոբալ քաղաքական: Հետևաբար՝ այստեղ լոկ ռազմական հավա­սարակշռությունը չէ հարց լու­ծողը: Հայաստանը կարող է, այսպես ասած, այդ հավասարակշռության որևէ տարբերություն չեզոքացնել դիվանագիտական դաշտում Ռուսաստանի և Արևմուտքի, նաև Իրանի հետ աշխատան­քով, նաև Վրաստանի հետ աշ­խատանքով: Իհարկե, այստեղ անկասկած անմիջական օպերատիվ մա­սով առանցքայինը Ռուսաս­տանն է, Ռուսաստանին դաշ­նակցային պարտավորություններին «գամած» պահելը: Բայց դա հնարավոր է, երբ Հայաս­տանն ունենա սեփական ուժե­րին վստահություն: Իսկ այդ վստահությունը տվյալ պարա­գայում չի կարող լինել միայն իշ­խանության ինքնին բարձր լեգիտիմությունը, քանի որ այս­տեղ հարցը լինելով գլոբալ քա­ղաքականության կոնտեքս­տում՝ Հայաստանից պահան­ջում է մոտեցումներ, դիրքորո­շում, մարտավարական և ռազմավարական պլանավորումներ: Այսինքն՝ դիվանագի­տական դաշտում հավասա­րակշռությունն ապահովելը և ըստ այդմ՝ անվտանգությունն ու կայունությունը երաշխավո­րելը կախված է հենց այն հան­գամանքից, թե իր պլանավո­րումներում Հայաստանը տոկոսային ինչ հարաբերակցու­թյամբ է հիմնվում սեփական կարողությունների և պաշտ­պանունակության վրա, ու ինչ տոկոս է մնում արտաքին աջակցությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր