41662 դիտում
20:14 25-06-2018
Խոշոր ավտովթար Դավիթաշենում. 26-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. ժամանել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Լավրենտ Դավթյանը իր վարած Opel մակնիշի 04 ՏԼ 014 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղուց դեպի Դավիթաշեն վարչական շրջան տանող ճանապարհին՝ թիվ 6/2 շենքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հարևանությամբ տեղադրված երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դավիթաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ վթարի հետևանքով վնասվածքներ չի ստացել։
Դեպք վայր է ժամանել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է օրվա պատասխանատու հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է թափառող շունը, ով հայտնվել է վարորդի առջև և շնից խույս տալու պատճառով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչն էլ հանգեցրել է վթարի։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+