Եվրո-2016. Հունգարիայի հավաքականի դարպասապահը Եվրոպայի առաջնությունների նոր ռեկորդ սահմանեց
Եվրո-2016-ի խմբային փուլում Հունգարիայի հավաքականի դարպասապահ Գաբոր Կիրայը` Ավստրիայի հետ խաղում իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ:
Այդպիսով, 40-ամյա դարպասապահը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենատարեց ֆուտբոլիստը` շրջանցելով Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոտար Մատեուսին, որը 2000թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 39 տարեկան հասակում: