211652_close_icon
views-count120398 դիտում article-date 23:30 24-06-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Դիլիջանում. 2 անչափահաս երեխաների 26-ամյա հայրը Volkswagen-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին և 8 մետր բարձրությունից գլխիվայր ցած ընկել. վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Եսայանը, իր վարած Volkswagen-Vento մակնիշի 35 FN 251 համարանիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և մոտ 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել Կալինինի փողոցի 177 շենքի բակ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի քննիչ Էդիկ Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Սերգեյ Զաքարյանի ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով վնասվել են նաև բակում կայանված 68-ամյա Գրիգոր Տոնյանին պատկանող ВАЗ 2103 մակնիշի 57 ՏԼ 390 համարանիշի և 49-ամյա Շահեն Ոսկանյանին պատկանող BMW մակնիշի 34 DP 880 համարանիշի ավտոմեքենաները: Կոտրված արգելապատնեշները ընկել էին նշված ավտոմեքենաների վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր