Մոսկվայից Տոմսկ թռչող օդանավը Նովոսիբիրսկում հարկադիր վայրէջք է կատարել
ՌԴ Նովոսիբիրսկի օդանավակայանում Аэрофлот ավիաընկերության Մոսկվա-Տոմսկ չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավը վայրէջք է կատարել առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով:
Նշվում է, որ վայրէջքի պահն օդանավում գտնվել է 149 ուղևոր: Նրանցից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել:
Ավելի ուշ ուղևորները մեկնել են Տոմսկ: