Մոսկվայից Երեւան թռչող օդանավը, որի մեջ եղել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վթարային վայրէջք է կատարել
Մոսկվայից Երեւան թռչող օդանավը, որի մեջ եղել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վթարային վայրէջք է կատարել:
Մոսկվայի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավին ընդառաջ են գնացել հրշեջ մեքենաներն ու անվտանգությունն ապահովող տեխնիկան, այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես նաեւ փոխանցեց, որ տեխնիկական խնդիր է եղել: Նա նշեց, որ թռիչքը արդեն իրակնցվել է եւ մեկ ժամից օդանավը կլինի Հայաստանում: