211652_close_icon
views-count2992 դիտում article-date 20:19 18-06-2018

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին: Ողջունելով ԵԱՀԿ դեսպաններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարևոր բարեփոխումներ են իրականացվել, և շեշտեց, որ Հայաստանն էլ, իր հերթին, ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում և իր ներդրումն է բերել կառույցի արդյունավետության և հեղինակության բարձրացման գործում: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձավ երկրում ընթացող բարեփոխումներին և կառավարության նոր ծրագրին: Այդ առնչությամբ հատուկ ընդգծվեց Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության և ակտիվ երիտասարդության դերը։ ԵԱՀԿ դեսպանները նշեցին, որ վեց տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը: Զրույցի մասնակիցները կարևորեցին Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակակաանությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը աջակցություն հայտնեց այս ուղղությամբ նախաձեռնություններին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր