4102 դիտում
15:04 07-07-2017
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի մասնակցությամբ:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, և ՀՀ-ԵՄ կառուցողական, գործընկերային երկխոսությունը մեծապես նպաստում է այդ գործընթացին:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի առաջնահերթությունները, տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումները և հիմնական անելիքները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է պետական կառավարման, մարդու իրավունքների, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական (GSP+ արտոնությունների ընդհանրացված համակարգ ռեժիմ, ազատ տնտեսական գոտիներ) բնագավառներում մինչ օրս կատարված աշխատանքներին, արձանագրված արդյունքներին և առաջիկա քայլերին:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հավակնոտ և տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հակակոռուպցիոն քաղաքականության, ընտրական գործընթացների կազմակերպման, դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման և մի շարք այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին՝ երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այդ գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: Մասնավորապես, վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ծրագրերին և բարեփոխումներին աջակցության պատրաստակամության համար և կարևորել նման ձևաչափով հանդիպումները՝ թե՛ օրակարգային հարցերը քննարկելու, և թե՛ համագործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
20:42 29-06-2016
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին
2752 դիտում
20:19 18-06-2018
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5340 դիտում
19:54 21-04-2018
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և ներկայացրել երկրում ստեղծված իրավիճակը
Այս բաժնից
490 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
772 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը