1467 դիտում
20:42 29-06-2016
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:
Վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումն ու խթանումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը և կարևորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տրվել է Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը, իսկ մայիսի 12-ին Երևանում կայացել է բանակցությունների երրորդ փուլը, մի քանի օր առաջ Բրյուսելում անցել է հերթական չորրորդ հանդիպումը վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Ակնկալում ենք, որ երկու կողմերին կհաջողվի տեսանելի ապագայում հաջող ավարտին հասցնել այդ կարևոր գործընթացը:
Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնածավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագի իրականացումը և հույս հայտնել որ այն կհանգեցնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակաբար հետևողական քայլեր է ձեռնարկում այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին, որին ներկա է եղել նաև Պյոտր Սվիտալսկին, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման հարցից և դրա վերաբերյալ միջազգային փորձից՝ մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները, օտարումների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող աճուրդների գործընթացները և այլն: Վարչապետն ընդգծել է, որ քննարկված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ իրավասու մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
4369 դիտում
15:04 07-07-2017
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
1357 դիտում
18:03 16-10-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
2989 դիտում
20:19 18-06-2018
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել