211652_close_icon

Երգչուհի Նունե Եսայանի հետ առկա տարաձայնությունները լուծվեցին հաշտությամբ

views-count44086 դիտում article-date 11:59 17-06-2018
«Ճանաչված երգչուհին, օգտագործելով իր կապերը, փորձում է ոստիկանության միջոցով սեփական տանից վտարել անգիտակից վիճակում գտնվող 90-ամյա բնակչին» վերնագրով նամակի հիման վրա 10.06.2018 թվականին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում հրապարակվել էր հոդված՝ ուղղված պատկան մարմիններին: Մենք՝ Արմիկ Անտոնյանի ընտանիքի անդամներս, ցանկանում ենք հայտնել, որ բանավոր համաձայնություններ են տեղի ունեցել Նունե Եսայանի հետ և առկա է պայմանավորվածություններ առաջացած խնդիրները լուծելու շուրջ։ Ներկայումս մեր միջև տարաձայնություններ չկան: Հարկ ենք համարում ընդգծել, որ 11.06.2018 թվականին Նունե Եսայանի և Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների հանդուրժողականության և համբերատարության շնորհիվ ներխուժման վերացման գործողություններ չեն իրականացվել: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ Նունե Եսայանը մեր ընտանիքի բարեկամն է։ Իսկ հրապարակված նամակը ուղղված է եղել հիմնականում պետական մարմնի գործողությունների իրավաչափության հարցի բարձրաձայնմանը։ Ցավում ենք, որ դա ընդունվեց որպես անձնավորված Նունե Եսայանի դեմ։ Արմիկ Անտոնյանի ընտանիք»։ Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/10/1098076/]ներկայացրել [/url]էր փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին.. Մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում։ Գործի նախապատմությունը հետևյալն էր․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում էր մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։ Ա. Անտոնյանի ներկայացուցիչը 05․05․2018թ․ հայցադիմում էր ներկայացրել Կոտայքի դատարան ընդդեմ նաև Ն. Եսայանի՝ խնդրելով շինծու գործարքի հիման վրա իր տունը վերադարձնել իրեն։ Դատարանը հայցադիմումը ընդունել էր վարույթ և որոշել էր կայացրել կիրառել հայցի ապահովում՝ այն է, Ն. Եսայանին արգելել հիշյալ տան հետ կապված գործարք կատարել։ Ն. Եսայանին որոշակի գործողություններ արգելելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել էր կատարողական վարույթ, որտեղ Ն. Եսայանին արգելվել էր տան հետ կապված որևէ գործարք կատարել, այնինչ կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ն. Եսայանը 03․05․2018թ․ դիմում էր ներկայացրել Կոտայքի ոստիկանության բաժին, որտեղ խնդրել էր ՀՀ Կառավարության 797-Ն որոշման համաձայն իրականացնել տան բնակիչների վտարում։ Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնել էին Ա. Անտոնյանի ընտանիքի անդամներին, որ ներխուժման վերացումը տեղի է ունենալու 11․06․2018թ․-ին։ Քանի որ ոստիկանությունը առանց լիազորագրի չի կարող իրականացնել վտարում, Ն. Եսայանը ոստիկանությանն էր տրամադրել լիազորագիր գործարք, որը, հիշեցնենք, դատարանի կողմից արգելված էր։ Ա. Անտոնյանի ներկայացուցչի կողմից բազմաթիվ դիմումներ և բողոքներ էր ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև Ն. Եսայանին։

Նմանատիպ նյութեր