211652_close_icon
views-count19610 դիտում article-date 00:24 16-06-2018

ԱԱ-2018. Խելահեղ ֆուտբոլ Սոչիում. Ռոնալդու-Իսպանիա՝ 3:3. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ ստացվեց ԱԱ-2018-ի խմբային փուլ՝ B խմբի կենտրոնական հանդիպումը Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականների միջև: Սա հենց այն ֆուտբոլն էր, որը էկրաններին է գամում միլիոնավոր երկրպագուների: Ամեն ինչ եղավ խաղում. արտասովոր սյուժե, ֆանտաստիկ գոլեր, ամոթալի սխալներ և՝ Ռոնալդու: Հենց Ռոնալդուին էր վիճակված դառնալ հանդիպման հերոսը: Պորտուգալացի ռմբարկուն արդեն 3-րդ րոպեին 11մ. հարված վաստակեց, որը դիպուկ իրացրեց: Ռոնալդուին պատասխանեց իսպանացիների ռմբարկուն՝ Դիեգո Կոստան, որը անհատական վարպետության հաշվին շրջանցեց մրցակցի պաշտպաններին և շեշտակի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Իսպանացիները դրանից հետո վերահսկում էին խաղը, ճնշում գործադրում մրցակցի վրա, սակայն տեղի ունեցավ անսպասելին. Ռոնալդուի ոչ այնքան ուժեղ հարվածը անհասկանալի կերպով ոտքերի, ձեռքերի արանքով բաց թողեց շատերի կարծիքով աշխարհի ուժեղագույն դարպասապահը՝ Դավիդ Դե Խեան: Առաջ անցնելով նշենք, որ Դե Խեան պարզապես տապալեց խաղը, և բազմիցս կոպիտ սխալներ թույլ տվեց: Թե ինչ էր լսել, ինչ էր կերել այս դարպասապահը, միգուցե վատ երազ էր տեսել, բայց նա իր դժգույն ստվերն էր ընդամենը: Երկրորդ խաղակեսում իսպանացիները նորից գրոհի անցան: Շուտով նրանց գեղեցիկ խաղարկված կոմբինացիայից հետո Կոստան հավասարեցրեց հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Նաչոն ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ. նրա ընթացքից հարվածից հետո գնդակը դիպակ երկու դարպասաձողերին և հայտնվեց ցանցում: Իսպանացիները վստահորեն դրանից հետո տիրում էին գնդակին, հանգիստ վերահսկում խաղը, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ ապացուցեց, որ իզուր չէ համարվում մեծագույն խաղացող. 88-րդ րոպեին նա հիանալի իրացրեց տուգանային հարվածը եև հավասարեցրեց հաշիվը: Այս դրվագում էլ կարելի է մեղադրել Դավիդ Դե Խեային, որը այնքան էլ հաջող չէր թիմակիցներին պատը շարել: Ինչևէ, հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 3:3: Խաղ, որը մեծ բավականություն պատճառեց մարզասերներին և դեռ երկար կհիշվի: Իսկ Կրիշտիանու Ռոնալդուն իր հեթ-տրիկի շնորհիվ անմիջապես ստանձնեց մրցաշարի գլխավոր ռմբարկուի առաջատարի դիրքերը, ինչպես նաև հերթական «Ոսկե գնդակ» նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: Այս խմբում առաջին տուրից հետո առաջատարը 3 միավորով Իրանն է: Իսպանիան ու Պորտուգալիան ունեն 1-ական միավոր, իսկ Մարոկկոյի հավաքականը եզրափակում է խումբը: ԱԱ-2018, B խումբ Պորտուգալիա - Իսպանիա՝ 3։3 Կրիշտիանու Ռոնալդու, 4 (11մ), 44, 88 – Դիեգո Կոստա, 24, 55, Նաչո, 58
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր