211652_close_icon

Այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

views-count847 դիտում article-date 19:27 02-10-2025
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝

Հոկտեմբերի 3՝
ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան

Հոկտեմբեր 5՝
Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ Սահակյան

Հոկտեմբերի 7՝
Ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան

Հոկտեմբերի 8՝
Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ)

Հոկտեմբերի 10՝
Ժամը` 21:30. 110 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան

Հոկտեմբերի 11՝
Ժամը` 18:00. +110 կգ, Վարազդատ Լալայան

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ-մարզուհի է հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Նմանատիպ նյութեր