211652_close_icon
views-count32948 դիտում article-date 18:53 13-06-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում լիցքավորման ժամանակ հրդեհ է բռնկվել փրկարարի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռո մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքում գտնվող «Ձորագազ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության ավտոգազալցակայանում հրդեհ է բռնկվել ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Արման Մուրադյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 VA 031 համարանիշի ավտոմեքենայով կայանում է գազալցակայանում՝ լիցքավորման նպատակով: Ռետինե խողովակը գազաբալոնի սարքավորմանը միացնելուց 1 րոպե անց հրդեհ է բռնկվում մեքենայի առջևի հատվածում: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրում է մեքենայի շարժիչի հատվածը: Քանի որ Ա. Մուրադյանը աշխատում է Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատում, արագ կողմնորոշվում է և գազալցակայանի աշխատակիցների հետ միասին մարում են հրդեհը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարակով՝ հրամանատարի տեղակալ Կամո Գալինյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզային հրդեհային տեսչության աշխատակիցները, որոնց կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր