Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 30-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը:
Հ. Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարկետինգի խթանման վարչության խորհրդական։
Հիշեցնենք, որ 2016 թվականից կոմիտեն ղեկավարում էր Զարմինե Զեյթունցյանը: