«Սամպդորիայի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Իտալական ակումբի հետ տրանսֆերը համաձայներել է «Արսենալը»: Լոնդոնցիները «Սամպդորիային» առաջարկել են 30 մլն եվրո, ինչը հրաժարագնի արժեքն է, բայց պատրաստ են նաև լրացուցիչ 5 մլն եվրո վճարել, որպեսզի երաշխավորված կերպով Տորեյրային ձեռք բերելու իրավունք ստանան:
Այժմ «Արսենալը» 22-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ է աշխատում: Առայժմ կողմերը համաձայնության չեն եկել: