«Արսենալը» Սանչեսի հեռանալու դեպքում 60 մլն եվրոյով ձեռք կբերի Մարկո Ռոյսին
Լոնդոնի «Արսենալը» մտադի է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին: Անգլիական ակումբը Գերմանիայի հավաքականի 27-ամյա խաղացողին դիտարկում են որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինող, որրը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել թիմը:
Նշվում է, որ «Արսենալն» արդեն բանակցություններ է սկսել «Բորուսիայի» հետ և պատրաստ է Ռոյսի համար վճարել 60 մլն եվրո: Ռոյսի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը:
Գերմանիայի այս առաջնությունում Ռոյսը վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 5 խաղի, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: