211652_close_icon

ՊՍԺ-ն Օբամեյանգին ձեռք կբերի 70 մլն եվրոյով

views-count3947 դիտում article-date 16:30 31-05-2017
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի Ֆրանսիայում, հայտնում է Sport France-ը: Նշվում է, որ ՊՍԺ-ն համաձայնեցրել է գաբոնցու տրանսֆերը «Բորուսիայի» հետ: Առայժմ չեն լուծվել Օբամեյանգի անհատական պայմանագրի միայն որոշ կետեր: Տրանսֆերի արժեքը կկազմի 70 միլիոն եվրո: Օբամեյանգի աշխատավարձը ՊՍԺ-ում կկազմի 10 մլն եվրո, ևս 6 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստը կստանա պայմանագիրը կնքելուց հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբամեյանգը «Բորուսիայի» ղեկավարներին հայտնել էր ակումբը լքելու իր ցանկության մասին:

Նմանատիպ նյութեր