4873 դիտում
23:19 08-06-2018
Ադրբեջանի ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից. Արցախի ԱԳՆ
Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով «[url=https://armenpress.am/arm/news/936794.html]Արմենպրես[/url]» լրատվական գործակալության հարցին։
Ներկայացնում ենք հարց ու պատասխանը։
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի գնահատականներն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նրա հայտարարությունը այն մասին, որ Արցախի բնակիչները «Ադրբեջանի քաղաքացիներ են»:
[b]Պատասխան[/b]. Արցախի բնակիչները հանդիսանում են անկախ ինքնիշխան պետության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ և երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի քաղաքացիներ:
Ավելին, Ադրբեջանը չունի բարոյական իրավունք` Արցախի բնակիչներին համարել այն պետության քաղաքացիներ, որն իր ստեղծման օրվանից ահաբեկման, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների նպատակաուղղված քաղաքականություն էր վարում՝ ձգտելով Արցախի ժողովրդին զրկել ոչ միայն կյանքից, այլև հայրենիքից:
Արցախի քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրական վերաբերմունքի վերջին արտահայտումներից մեկն է 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ նույն պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Արցախում «քաղաքացիական բնակչություն չկա» և «այն կողմում միայն դաշտ է և զինվորականներ»` փորձելով արդարացնել Արցախի խաղաղ բնակչության սպանությունները:
Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից:
Նմանատիպ նյութեր
8331 դիտում
14:04 18-10-2017
Հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է. Է. Շարմազանովը՝ Արցախի ԱԺ նախագահի տեղակալին
Այս բաժնից
1120 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2916 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1063 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում