3759 դիտում
12:57 28-05-2017
Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականությունը վերականգնելու, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար:
1918 թվականի մայիսին այդ բազմադարյա պայքարը պսակվեց հաղթանակով: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովուրդը դրսեւորեց անօրինակ տոկունություն ու սխրանք եւ հասավ հաջողության, կարողացավ դիմակայել իր հողը մխրճված թշնամուն եւ հետ շպրտել նրան՝ ոչնչացումից փրկելով պատմական հայրենիքի վերջին մասնիկն ու իր ապագան:
Արցախյան ազատամարտը դարձավ այդ փառավոր հերոսամարտերի շարունակությունը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ հայի ազատատենչ ոգին անսասան է եւ փոխանցվում է սերնդեսերունդ:
Այսօր համայն հայությունը միավորվել ու համատեղել է իր ջանքերը, որպեսզի հայկական երկու հանրապետությունները զարգանան ու զորանան, որպեսզի հայը կարողանա ապահով ու բարեկեցիկ ապրել հարազատ երկրում, իր հայրենիքում: Դա համազգային խնդիր է, որը պետք է լուծենք բոլորս միասին՝ Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու նոր հաղթանակներ պետականաշինության ճանապարհին:
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
15:17 30-08-2021
Հայաստանի համար ամենակարևորը արցախահայության՝ սեփական հողում ազատ ապրելու իրավունքն է. Իտալիայում ՀՀ դեսպան
Այս բաժնից
1135 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1891 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ