«Սիմիկոն» ընկերության գլխավոր տնօրենը ճանապարհային ոստիկանությունում արագաչափերի մասին դասընթաց անցկացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 7-ին, ճանապարհային ոստիկանություն էր այցելել «Սիմիկոն» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Տատարնիկովը:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց հյուրին, ինչից հետո ճանապարհային ոստիկանների համար անցկացվեց դասընթաց:
Մասնակցում էին ՃՈ ենթակա ստորաբաժանումների ծառայողները:
Արդեն 3 տարի է, ինչ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը ռուսական «Սիմիկոն» ընկերությունից գնում է «Բինար» արագաչափեր։ Հենց այս սարքերի հնարավորությունների, դրանց կիրառման, տեխնիկական վիճակի և այլ մանրամասների մասին էր ընկերության գլխավոր տնօրենի ներկայացրած դասընթացը:
Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունում նմանօրինակ դասընթացները պարբերական են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի