Ռոբերտո Ֆիրմինո. Ռամոսը ապուշ-ապուշ դուրս է տալիս
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն արձագանքել է իր և իր թիմակիցների հասցեին «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի քննադատությանը՝ ՉԼ-ի եզրափակիչ խաղից (3:1) հետո:
Ռամոսը մերսիսայդցիներին մեղադրել էր, որ նրանք իրեն վերագրում են երևակայական դաժանություն և խախտումներ:
«Ես կգերադասեի չմեկնաբանել նրա խոսքերը: Ամեն ինչ կարգին է, Ռամոսն էլ՝ չեմպիոն է:
Սակայն ես կարծում եմ, որ նա ապուշ-ապուշ դուրս է տալիս: Բայց ամեն ինչ օքեյ է», ասել է Ֆիրմինոն: