Ջեյմս Մաքլեյն. Կլոպին հարգում եմ, բայց նա մի քիչ ապուշ է. տեսանյութ
«Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպան Ջեյմս Մաքլեյնը Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղից (2:2) հետո քննադատել է մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վարքագիծը:
«Ես հարգում եմ այդ մարդուն, քանի որ նա մեծ աշխատանք է տարել «Բորուսիայում», սակայն, եթե անկեղծ լինենք, նա մի փոքր ապուշ է: Չի կարելի այդպես քեզ պահել:
Կարևոր չէ, պարտվում ես դու, հաղթում կամ ոչ-ոքի խաղում, պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերել», ասել է Մաքլեյնը:
Նշենք, որ Կլոպը հանդիպման ժամանակ բավական ագրեսիվ է իրեն պահել, իսկ խաղից հետո չի սեղմել «Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսի ձեռքը: