4528 դիտում
12:57 18-05-2016
Սպիտակ ֆոսֆորի մասին հայտարարությունը իրականության հետ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք է, Բաքուն իր սովորության համաձայն, հայտնվել է ապուշ իրավիճակում. Սենոր Հասրաթյան
Ապրիլյան քառօրյայի ընթացքում հաջողություն չգրանցելով` հակամարտ Ադրբեջանը իր նախահարձակ գործողությունների հարվածի ուղղությունը տեղափոխել է քարոզչական դաշտ: Այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով»:
Սա, ըստ Սենոր Հարությունյանի, ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք, իսկ մյուս կողմից իր կատարած ռազմական հանցագործությունները արցախյան կողմի վրա դնելու փորձ:
«Սակայն, ինչպես միշտ, մարատադատում դրսևորած անխոհեմության արդյունքում Բաքուն հայտնվել է հիմար իրավիճակում»,-նշում է Սենոր Հասրաթյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը