Խորխե Սամպաոլի. Ով չի ընդունում, որ Մեսին լավագույնն է, ապուշ է
Չիլիի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսիի ու նրա հասցեին քննադատությունների վերաբերյալ:
«Կարծում եմ, որ ով չի ընդունում, որ Մեսին լավագույնն է, ապուշ է: Լեոն Արգենտինայում այնպես չի խաղում, ինչպես` «Բարսելոնայում», քանի որ այստեղ նա` միգուցե բավականություն չի ստանում:
Մենք պետք է համոզենք մարդկանց, որ Լեոյին պետք է սիրել անկախ նրանից, լավ է խաղում նա, թե` ոչ: Բայց եթե մենք հաճույք չենք ստանում նրա խաղից, ապա ոչ մի բան մեզ երջանիկ չի դարձնի», ասել է Սամպաոլին: