Մեքսիկայի հավաքականի խաղացողները գիշեր են անցկացրել էսքորտ-ծառայության 30 կանանց հետ
Մեքսիկայի հավաքականի խաղացողները մի փոքր օրիգինալ կերպով են պատրաստվում 2018թ. աշխարհի առաջնությանը:
Ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստ՝ Էկտոր Էրերա, Գիլերմո Օչոան, Խեսուս Գալյարդոն, Խոնատան և Ջովանի դոս Սանթոսները, Խեսուս Կորոնան, Հիմենեսը, Սալսեդոն և Մարկո Ֆաբիանը երեկույթ են կազմակերպել, որին էսքորտ-ծառայության 30 կանանց են հրավիրել, կարճ ասած՝ թեթև վարքի տեր կանանց:
Այդ երեկույթի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, ընդ որում նշված ֆուտբոլիստներից շատերը ամուսնացած են: Ֆուտբոլիստները «տժժացել են» ժամը 22-ից մինչև առավոտյան 4-ը: Դեպքը տեղի է ունեցել Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
La información gráfica de @TVNotasmx pic.twitter.com/pSxdDCeIab
— Rafael Ramos (@RafaeIRamosV) June 5, 2018



