Սուլշեր. Խաղացողները կարանտինում մարզավիճակը պետք է պահեն կանանց հետ փոխանցումներ, գրոհներ եզրափակելով
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խորհուրդներ է տվել խաղացողներին, թե ինչպես է պետք կարանտինում մարզավիճակը պահել:
«Բնականաբար, ֆուտբոլիստները անհատական հրահանգներ են ստացել և դիետայի մասին խորհուրդներ: Կարելի է աշխատել ինչ-որ բանի վրա, որոնք վերաբերվում են խաղադաշտում նրանց գործառույթներին և խնդիրներին:
Ես երեխաների հետ զբաղվել եմ մանկապարտեզում, աշխատել գրոհների եզրափակման վրա: Մեր հարձակվողները պետք է աշխատեն եզրափակման վրա և շատ շարժվեն:
Շատ ֆուտբոլիստների տնային պայմանները լավն են, մեծ այգիներ կան, այնպես որ կանանց ու աղջիկների հետ նրանք պետք է աշխատեն փոխանցումների վրա», ասել է Սուլշերը: