«Մանչեսթեր Յունայթեդը» 60 մլն եվրոյով ձեռք բերեց Ֆրեդին
Ուկրաինական «Շախտյորն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեցին կիսապաշտպան Ֆրեդի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելու մասին:
Ըստ պայմանավորվածության, ակումբներն առայժմ չեն հրապարակում գործարքի մանրամասները, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունյանցիները 25-ամյա բրազիլացու համար կվճարեն մոտ 60 մլն եվրո:
Ֆրեդի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» կնքել է 5 տարվա պայմանագիր, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 5 միլիոն եվրո:
Ֆրեդը 2013-ի ամռանը «Շախտյոր» էր տեղափոխվել բրազիլական «Ինտերնասիոնալից»: «Հանքափորների» կազմում նա 5 մրցաշրջանում 155 խաղ է անցկացրել, դարձել 15 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: