«Մանչեսթեր Յունայթեդը» 80 մլն եվրոյով ձեռք բերեց Ֆերնանդեշին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերի մասին:
25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5,5 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 6 մլն եվրո՝ գումարած պարգևավճարները:
Ֆերնանդեշի համար «Յունայթեդը» միանվագ կվճարի 55 մլն եվրո, ևս 25-ը նախատեսված տարբեր տեսակի պարգևավճարների տեսքով: