«Մանչեսթեր Յունայթեդը» 36 մլն եվրոյով ձեռք բերեց «Վիլյառեալի» պաշտպանին
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց պաշտպան Էրիկ Բայիի տրանսֆերի մասին: Կոտ-դ´Իվուարի հավաքականի խաղացողը անգլիական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է կնքել` 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Բային նախկինում հանդես էր գալիս իսպանական «Վիլյառեալի» կազմում: «Մանչեսթեր Յունայթեդը» տաղանդավոր այս ֆուտբոլիստի համար վճարել է 36 մլն եվրո: