«Մանչեսթեր Յունայթեդը» 50 մլն եվրոյով ձեռք կբերի Ֆրեդին
Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Ակումբները համաձայնության են եկել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ 50 միլիոն եվրոյի դիմաց:
«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց ձեռք բերել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, քանի որ պատրաստ չէր նրա համար վճարել պահանջվող 100 մլն եվրոն:
Ավելի վաղ հաղորդում էին, որ «ՄՅՈւ»-ն կփորձի Ֆրեդին ձեռք բերել հունիսի սկզբներին, իսկ «Շախտյորը» նրա համար պահանջում է 60 մլն եվրո: