Մարկո Ասենսիո. Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է խաղանք առանց Ռոնալդուի
«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն անդրադարձել է թիմից Կրիշտիանու Ռոնալդուի հավանական հեռանալու լուրերին:
«Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես ենք խաղալու առանց Ռոնալդուի: Նա եղել է ու կմնա «Ռեալի» կարևոր խաղացող: Հավատս չի գալիս, որ նա և ակումբը տարբեր ճանապարհներով կգնան:
Ի տարբերություն Ռոնալդու, ես ձգտում եմ ավելի խորքից խաղալ: Նա ինձանից շատ ավելի ուժեղ է՝ որպես գրոհները եզրափակող:
Ինչ վերաբերում է Զիդանի հեռանալուն, ապա դա մեզ բոլորիս ցնցեց: Նա շատ օգնեց իմ կարիերային, ինչպես և Խուլեն Լոպատեգին՝ Իսպանիայի հավաքականում», ասել է Ասենսիոն:


