Մարկո Ռոյս. Հենց այսպես էի պատկերացնում իմ վերադարձը
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում լեհական «Լեգիայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/23/101997/]հաղթանակը [/url](8:4): Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով գերմանացի ֆուտբոլիստը մայիսից ի վեր առաջին անգամ էր թիմի կազմում ընդգրկվել:
«Ես շատ երջանիկ եմ, որ մեկնարկային կազմ եմ վերադարձել: Ուրախ էի, որ օգտակար եղա թիմին:
Հենց այսպես էի պատկերացնում իմ վերադարձը: Շատ եմ աշխատել դրա համար: Սա կարևոր քայլ էր իմ համար: Խաղից առաջ ինձ ասացին, որ ես եմ լինելու թիմի ավագը:
Ինչ վերաբերվում է հանդիպմանը, ապա անկասկած, մենք պետք է պաշտպանության գոտում ավելի լավ գործենք», ասել է Ռոյսը:
Նշենք, որ Ռոյս այդ խաղում դարձավ հեթ-տրիկի և երկու գոլային փոխանցման հեղինակ: