211652_close_icon

Ավստրիական զինուժը փակելու է Վիեննայի ողջ օդային տարածքը՝ Պուտինի այցելության ժամանակ

views-count37383 դիտում article-date 19:28 03-06-2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ավստրիա ուղեկցվելու է անվտանգության բացառիկ միջոցներով: Ինչպես հայտնել է ավստրիական պաշտպանության նախարարությունը, երկրի զինված ուժերը Վիեննայի վրա փակելու են ամբողջ օդային տարածքը, երբ այնտեղ լինի ռուսաստանցի ղեկավարը: Պուտինի այցը կկայանա հունիսի 5-ին: Այդ օրը թռիչքները Վիեննայի վրա սահմանափակ են լինելու, նշել է Ավստրիայի ՊՆ ներկայացուցիչ Մայքլ Բաուերը: Նրա խոսքով, Վիեննայի երկինք են բարձրացվելու 10 ռազմական ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ: Ցամաքում գործելու են հետախուզության բազմաթիվ ռադարներ և հերթապահություն են իրականացնելու 800 զինվոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր