Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Պուտինի՝ Ղրիմ կատարած այցելության հետ
                        Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, ոում իր դժգոհությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարած այցելության հետ։ 
Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Պուտինը Յալթա է այցելել, որտեղ մասնակցել է Ալեքսանդր Երրորդ կայսեր հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

