211652_close_icon
views-count10941 դիտում article-date 10:47 22-07-2015

Ադրբեջանի զինուժը երեկ ողջ օրվա ընթացքում կրակահերթ է բացել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով․ինչպես է հայկական կողմին հաջողվել լռեցնել նրանց

Ադրբեջանի զինուժը հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայտնում են նաեւ, որ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդթվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետեւանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը եւ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:

Նմանատիպ նյութեր